Արցախի ողջ տարածքում շարունակվում են վթարավերականգնողական, ապամոնտաժման, վերանորոգման ու վերակառուցման աշխատանքները

Պատերազմական գործողություններից հետո Արցախի ողջ տարածքում շարունակվում են վթարավերականգնողական, ապամոնտաժման, վերանորոգման ու վերակառուցման աշխատանքները:

Այս մասին տեղեկացնում է ԱՀ քաղաքաշինության նախարարությունը:

Մայրաքաղաքում արդեն ավարտված է Ադմ.Իսակով 5 բազմաբնակարան բնակելի շենքի տանիքի վերանորոգման աշխատանքները։ Այս պահին բազմաբնակարան բնակելի  շենքի բոլոր այն բնակարանները, որոնք ավերվել են պատերազմական գործողությունների հետևանքով վերանորոգվում են։ Ներկա դրությամբ կատարվում են ապամոնտաժման և քանդման աշխատանքներ։ Քաղաքաշինության նախարարությունը կատարում է վերահսկողություն։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով