tert.am: Յոթ օր է անցել, ինչ մեզ խոսք են տվել, որ Զանգելանի հատվածում որոնողական աշխատանքներ կկատարեն: Վաղն արդեն կլրանա մեր զինվորների անհետ կորելու 50-րդ օրը ու նրանց մասին որևէ տեղեկություն չունեն, դեռ սպասում են, բայց մենք պատրաստ չենք սպասելուն, ինչքա՞ն սպասենք: Այս մասին այսօր ասաց անհետ կորած զինծառայողների ծնողներից մեկը:
Նշենք, որ անհետ կորած զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են անում Էջմիածնի զորամասի դիմաց: Այս զորամասից անհետ կորել է 34 զինծառայող:
Ծնողը նշեց, որ պաշտոնական տեղեկություն կա, որ 34-ից 3-ը գերի են, այլ տեսանյութերով էլ որոշ ծնողները ճանաչել են իրենց երեխաներին:
Անհետ կորած զինծառայողների ծնողներից մեկն էլ նշեց, որ այս օրերին իրենց երեխաներին գտնելու ուղղությամբ լուրջ աշխատանքներ չեն տարվել:
Շարունակությունը՝ tert.am-ում