Ռուսաստանն ու Թուրքիան զորավարժություններ են անցկացրել Իդլիբում |tert.am|

tert.am: Սիրիական Իդլիբ նահանգում համատեղ պարեկային ծառայությանը մասնակցելու նպատակ ունեցող Ռուսաստանի և Թուրքիայի զինված անձնակազմերը  դասընթացներ են անցկացրել, որոնք նպատակաուղղված են եղել պարեկային ծառայության տարբեր գործողությունների մշակմանը: Այս մասին տեղեկացնում է EAdaily լրատվականը:

Ավելի քան 6 ամիս  այս տարածքում պարեկություն չի եղել, ուստի Սարակիբ քաղաքում զորավարժությունները համատեղ աշխատանքի հաջողության բանալին են, լրագրողներին ասել է Թուրքիայի զինված ուժերի հրամանատարության ներկայացուցիչը:

«Մենք պետք է մեկ անգամ ևս մշակենք բոլոր առաջադրանքները: Գիտեմ, որ այստեղ բոլոր մարդիկ փորձառու են: Բայց մեզ համար կարևոր է հասնել առավելագույն համակարգված աշխատանքի»,-ասել է նա:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով