hetq.am: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (ԿԿՀ) որոշել է, որ առողջապահության նախարարության և նախարար Արսեն Թորոսյանի կնոջ կողմից ղեկավարվող ընկերության միջև կնքված պայմանագրերում առկա չէ շահերի բախում։
Այս մասին գրությամբ «Հետքին» հայտնել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։
Հիշեցնենք, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը իրավիճակային շահերի բախման առերևույթ դեպքի հիմքով վարույթը էր հարուցել Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի նկատմամբ։ Վարույթի հիմք է հանդիսացել data.hetq.am-ի գրությունը։