Թուրքիայում ռուս լրագրողներ են ձերբակալվել․ նրանց գտնվելու վայրն անհայտ է |factor.am|

factor.am: Ստամբուլի արվարձաններից մեկում ձերբակալվել են ռուսական НТВ-ի թղթակիցներ Ալեքսեյ Պետրուշկոն ու Իվան Մալիշկինը։ Այս մասին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից, փոխանցում է vesti.ru-ն։ Դիվանագիտական գերատեսչությունում նշել են, որ կատարվածի մասին լրագրողներն իրենց տեղեկացրել են հինգշաբթի՝ դեկտեմբերի 3-ի կեսօրին։

Պետրուշկոն ու Մալիշկինը ձերբակալվել են ոստիկանների կողմից, ինչից հետո կապը նրանց հետ ընդհատվել է։ Միայն Մոսկվայի ժամանակով 21։00-ին Պետրուշկոն կարճ տեքստային հաղորդագրություն է ուղարկել, որում ասվում է, որ իրենց չգիտես ինչու ձերբակալել են։ Դրանից հետո հեռուստաընկերության աշխատակիցը կապի դուրս չի եկել։

ՌԴ ԱԳՆ կայքում նշվում է, որ Թուրքիայում ՌԴ դեսպանությունը, ինչպես նաև Ստամբուլում ՌԴ գլխավոր հյուպատոսությունը Թուրքիայի իշխանությունների հետ սերտ կապի մեջ են։ Քայլեր են ձեռնարկվում՝ ռուս լրագրողների գտնվելու վայրը պարզելու ուղղությամբ։ Թե ինչի հետ է կապված լրագրողների ձերբակալությունը, դեռևս անհայտ է։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով