tert.am: Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հրավերով Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն այսօր մեկնել է Թուրքիա, հայտնում է երկրի ՊՆ մամուլի ծառայությունը:
Հաղորդագրության համաձայն՝ Հասանովը կհետևի «Ձմեռ-2021» զորավարժությունների վերջին փուլին, որն անցկացվում է Թուրքիայի տարածքում գտնվող Կարս քաղաքում:
Թուրքիան ու Ադրբեջանը փետրվարի 1-12-ը` Կարսում անցկացնում են «Ձմեռ-2021» համատեղ զորավարժությունները:
Դրանցում ներգրավված են տանկային ու հրետանային ստորաբաժանումներ, ուղղաթիռներ, ինչպես նաև հատուկջոկատայինների ստորաբաժանումներ: