ermenihaber.am: Ֆրանսիայի Վիեն քաղաքի դատախազությունը հայերի վրա հարձակված երկու թուրքի նկատմամբ մեղադրանք է առաջադրել։
Նշենք, որ ավելի վաղ Ֆրանսիայի ոստիկանությունը ձերբակալել էր 45 և 21 տարեկան թուրքերի՝ Արդեշի շրջանից։ Վերջիններս հայր և որդի են։ Դատարանը նրանց ազատ է արձակել գրավի դիմաց՝ պայմանով, որ չեն լքի Ֆրանսիայի տարածքը։
Դատախազության կողմից ներկայացված մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ 45-ամյա տղամարդը վնաս է հասցրել 2, իսկ 21-ամյա երիտասարդը՝ 3 հայ ցուցարարի։