tert.am: Իրանի կառավարության խոսնակ Ալի Ռաբիին հայտարարել է, որ երկրի հետախուզության նախարարությունը պարզել է իրանցի ֆիզիկոս-միջուկայնագետ Մոհսեն Ֆախրիզադեի սպանությանը ներգրավված անհատների ինքնությունը:
Ինչպես փոխանցում է «Մեհր» գործակալությունը, կառավարության խոսնակը նշել է, որ համապատասխան միջոցներ կձեռնարկվեն, երբ հետաքննությունն ավարտվի:
Վերջինս հավելել է, որ Իրանի գիտելիքները միջուկային ասպարեզում չեն պակասի նման ահաբեկչական գործողությունների պատճառով: