pastinfo.am: ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի դեկտեմբերի 2-ին ստորագրած հրամանագրի համաձայն՝ Վիտալի Բալասանյանը նշանակվել է ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար, իսկ Մանե Թանդիլյանը՝ ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար։
«Փաստինֆո»-ն ԱՀ-ում նոր նշանակումների վերաբերյալ զրուցել է ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանի հետ։
– Պարոն Աբովյան ինչպե՞ս եք գնահատում այդ երկու պաշտոններում նոր նշանակումները, մասնավորապես Վիտալի Բալասանյանի նշանակումը ԱԽ քարտուղարի պաշտոնում՝ հաշվի առնելով Վիտալի Բալասանյանի դիրքորոշումը ՀՀ իշխանությունների վերաբերյալ։
– Վիտալի Բալասանյանը շատ պարկեշտ, խիզախ հայ մարդ է։ Իրականում շատ ուրախ եմ, որ Արցախում տեղի են ունենում քաղաքական գործընթացներ, սակայն հաշվի առնելով բոլոր հանգամանքները, այս պարագայում թույլ տվեք առայժմ չմեկնաբանեմ։
– Նկատի ունեք, որ ԱՀ իշխանությունները կամ այնտեղի քաղաքականությունն առանձնանու՞մ է Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությունից։
– Ես նման բան չասացի։ Պարզապես փաստն եմ արձանագրում, որ այնտեղ տեղի են ունենում քաղաքական պրոցեսներ. Այնտեղ ավելի ճկուն են փաստորեն։ Ինչ վերաբերում է Վիտալի Բալասանյանի անձին, ապա խորը հարգանք ունեմ դեպի մի մարդու, որն իր կյանքով ապացուցել է, որ ինքն իսկական հայ մարդ է։
Կարդալ ավելին՝ pastinfo.am-ում։