Ընդդիմադիրներն ունեն շատ ցածր վարկանիշ, դրա համար վիժեցրին արտահերթ ընտրությունների առաջարկը. Ալեն Սիմոնյան |1lurer.am|

1lurer.am: Երբ մեր գործընկերները պատրաստ կլինեն քննարկել ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցը, մենք կքննարկենք այն վերսկսելու հարցը՝ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը: Նրա խոսքով՝ քանի դեռ ընդդիմությունը պատրաստ չէ նման քննարկումների, իշխանությունն արտահերթ ընտրություններ չի անցկացնի: «Իմ քայլը» խմբակցությունն ունի իր վարչապետը, «Իմ քայլի» ընտրողները ունեն իրենց ընտրած վարչապետը»,- ասաց Սիմոնյանը:

Ըստ  ԱԺ փոխնախագահի՝ իշխանությունը ներկայացրել է իր ճանապարհային քարտեզը, որն էլ իրականացնելու է վեց ամսում: «ՀՀ վարչապետը ունի ամենաբարձր վարկանիշը ՀՀ-ում առկա քաղաքական գործիչների մեջ: Չբացառելով, որ, այո՛, «Իմ քայլի» և մնացած բոլոր քաղաքական ուժերի վարկանիշն իջել է, բայց, այնուամենայնիվ, ես պնդում եմ՝ այսօր վարչապետն ունի ամենաբարձր վարկանիշը»,- նշեց նա:

Սիմոնյանի խոսքով՝ ընդդիմադիր ուժերը ևս հարցումներ են անցկացրել, արդյունքում՝ պարզվել է, որ ունեն շատ ցածր վարկանիշ: «Դա է հիմնական պատճառը, որ իրենք վիժեցրեցին վարչապետի առաջարկը՝ գնալ արտահերթ ընտրությունների»,- հայտարարեց Ալեն Սիմոնյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով