tert.am: Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին առաջիկայում կայցելի Թուրքիա: Այս մասին հայտարարել է Թուրքիայում Վրաստանի դեսպան Գիորգի Ջանջգավան, գրում է Грузия Онлайн պորտալը:
Ջանջգավայի խոսքերով` արտգործնախարարը կմասնակցի Թուրքիայի և Վրաստանի միջև բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի հերթական նիստին, որը տեղի կունենա Անկարայում:
«Մեր հարաբերությունները զարգանում են, և այժմ մենք հասնում ենք բոլորովին նոր մակարդակի: Թուրքիան մեր ռազմավարական գործընկերն է, բարեկամն ու հարևանը»-ասել է Ջանջգավան: