Moderna-ն հայտնել է Covid-19-ի դեմ պատվաստանյութի 94.1 տոկոս արդյունավետության մասին |armenpress.am|

armenpress.am: Նուբար Աֆեյանին պատկանող՝ ամերիկյան  Moderna ընկերությունը հայտնել է Covid-19-ի դեմ իր մշակած պատվաստանյութի 94.1 տոկոս արդյունավետության մասին: Ինչպես տեղեկացնում է «ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտարարություն է հրապարակել ընկերությունը:

«Մենք կշարունակենք աշխատել այն աշխատանքների ուղղությամբ, որոնք նախաձեռնել են աշխարհի մի շարք կարգավորող մարմիններ», – ասված է ընկերության հայտարարության մեջ:

Ընկերությունը հայտնել է նաև, որ դիմելու է ԱՄՆ-ի և ԵՄ կարգավորող մարմիններին՝ կորոնավիրուսի իր պատվաստանյութը հաստատելու համար: Moderna- ն շտապ դիմում կներկայացնի ԱՄՆ Սննդամթերքի և դեղերի վարչություն, նաև շուկայի թույլտվության դիմում՝ Եվրոպական բժշկական գործակալությանը:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով