Վրաստանը կորոնավիրուսի վարակակիրների թվով Հարավային Կովկասում առաջինն է |azatutyun.am|

azatutyun.am: Վրաստանը կորոնավիրուսի վարակակիրների թվով Հարավային Կովկասում առաջին երկիրն է․ 3 միլիոն 700 հազար բնակչություն ունեցող երկրում մինչ օրս վարակվել է 135 հազար 584 մարդ, 3 միլիոն բնակչություն ունեցող Հայաստանտում վարակակիրների ընդհանուր թիվը 135 հազար 124 է, շուրջ 10 միլիոն բնակչություն ունեցող Ադրբեջանում՝ 118 հազար 195։

Մահվան ցուցանիշներով առաջատարը շարունակում է մնալ Հայաստանը՝ 2 հազար 164 մահ։ Ադրբեջանում մահացել է 1361, Վրաստանում՝ 1267 մարդ։

Իրականացրած թեստերի քանակով առաջին հորիզոնականում Ադրբեջանն է՝ 10 միլիոն 176 հազար 929։ Վրաստանը մինչ օրս իրականացրել է շուրջ 4 միլիոն թեստավորում, Հայաստանը՝ շուրջ 3 միլիոն։

The New York Times-ի տվյալներով՝ Վրաստանը, կորոնավիրուսի նոր վարակիրների շաբաթական վիճակագրությամբ, 100 հազար բնակչի թվով աշխարհում ամենաբարձր ցուցանիշ ունեցող երկիրն է։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով