Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմինը ուրբաթ և շաբաթ օրերին ուժեղացված ստուգայցեր է անցկացրել Արարատի, Արմավիրի և Արագածոտնի մարզերի Արտաշատ, Էջմիածին, Արմավիր և Թալին քաղաքներում։
ԱԱՏՄ մասնագիտական խմբերը covid-անվտանգության կանոնների պահպանումը դիտարկել են բժշկական հաստատություններում, ատամնաբուժական կաբինետներում, դեղատներում, բանկերում, սպասարկման գրասենյակներում և գեղեցկության սրահներում։
Ստուգայցերի արդյունքում կոպիտ խախտումներ չեն արձանագրվել, սակայն մի շարք կազմակերպություններում գրանցամատյանները թերի են լրացվում, հաճախորդների շրջանում արձանագրվել են նաև դիմակներ չկրելու դեպքեր։