tert.am: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հեռախոսազրույցներ է ունեցել Հունաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների հետ՝ փորձելով նվազեցնել երկու երկրների միջև լավածությունը, գրում է Ahval-ը։
Հունաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ գերատեսչության ղեկավար Նիկոս Դենդիասը և Ստոլտենբերգը քննարկել են «Միջերկրական ծովում իրավիճակը և այդ տարածաշրջանում Թուրքիայի անօրինական գործունեությունը»:
Չորեքշաբթի Դենդիասը Թուրքիային մեղադրել էր Հունասատանի տարածքային ջրերում «պայթյունավտանգ իրավիճակ» ստեղծելու համար։
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն նույնպես հայտնել է Ստոլտենբերգի հետ հեռախոսազրույցի ընթացքում Միջերկրական ծովի արևելյան հատվածում ստեղծված իրավիճակի քննարկման մասին։