tert.am: Ռուսաստանի ուղղակի ներդրումների ֆոնդը շարունակում է բանակցություններ վարել թուրք գործընկերների հետ՝ «Սպուտնիկ V» կորոնավիրուսային պատվաստանյութի համատեղ արտադրության շուրջ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր «ՌԻԱ Նովոստին», ֆոնդը, Թուրքիայում կորոնավիրուսի դեմ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութ արտադրելու վերաբերյալ, համաձայնագիր է կնքել դեղագործական առաջատար թուրքական արտադրողի հետ և սկսել է տեխնոլոգիայի փոխանցումը: Թուրքական VisCoran դեղագործական ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Օզթուրք Օրանը լրատվական գործակալությանը հայտնել է, որ Թուրքիան մտադիր է սկսել կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» պատվաստանյութի արտադրությունը ՝ ինչպես իր սեփական կարիքների, այնպես էլ արտահանման համար:
«Ռուսաստանի ուղղակի ներդրումների ֆոնդը որոշակի համաձայնագրեր ունի թուրք գործընկերների հետ: Ճիշտ է, այստեղ դուք պետք է հասկանաք, որ ինչպես յուրաքանչյուր երկիր, այնպես էլ Թուրքիան, ունի իր օրենսդրությունը, որը կարգավորում է դեղերի ներմուծման և օգտագործման պաշտոնական գրանցման կարգը: Այս պարագայում սա կարևոր է նաև այն պատճառով, որ Թուրքիայում ուսումնասիրվում է «Սպուտնիկ V» պատվաստանյութի համատեղ արտադրության հնարավորությունը: Այսպիսով, համապատասխան աշխատանքներ են ընթանում, բանակցությունները շարունակվում են, հետևեք նորություններին », – ասել է աղբյուրը: