Մեր օրակարգում է առաջիկայում ներքին գործերի նախարարության կազմավորման գործընթացը. վարչապետ

ՀՀ վարչապետի մոտ այսօր քննարկվել են ոստիկանության ոլորտի բարեփոխումների ուղղությամբ առաջիկա անելիքները: 

Ողջունելով ներկաներին՝ վարչապետն ասել է.

«Դատաիրավական ոլորտի բարեփոխումները մեր այս տարվա կարեւորագույն անելիքների մեջ են, եւ այդ համատեքստում ոստիկանությունում կատարվող փոփոխությունները նույնպես անչափ կարեւոր են:

Մեր օրակարգում է առաջիկայում ներքին գործերի նախարարության կազմավորման գործընթացը, զուգահեռ մենք սկսել ենք, եւ այս տարի արդեն պետք է շոշափելիորեն մեկնարկի պարեկային ծառայության գործընթացը Հայաստանում»:

Ըստ Փաշինյանի՝ այս ծրագիրը, ցավոք, ընդհատվել էր պատերազմի պատճառով, եւ այժմ այն պետք է շարունակվի:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով