Պատերազմի ժամանակ գլխավոր շտաբի գործողություններին որևէ անձ չի կարող միջամտել, այդ թվում՝ վարչապետի կինը. Տարոն Սիմոնյան |pastinfo.am|

pastinfo.am: Վարչապետի յուրաքանչյուր միտք, ըստ էության, ավելի են խորացնում քաղաքական անհանդուրժողականությունը հասարակության շրջանում և ավելի է վնասում մեր ազգային և պետական շահերին,-այս մասին ասաց ՀՀ ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը՝ անդրադառնալով վարչապետի այսօրվա տեսաուղերձում արտահայտած այն մտքին, որ երկրում կան քաղաքական խմբեր, որոնք պատերազմը ցանկանում են տեղափոխել Հայաստան և երկրում քաոս ստեղծել:

Նշենք, որ վարչապետն այսօր անդրադարձել էր նաեւ իր կնոջ՝ Աննա Հակոբյանի հրամանատարական կետ այցելությանը՝ նշելով, որ դա տեղի է ունեցել իր հանձնարարությամբ։ Ավելին՝ Նիկոլ Փաշինյանի կարծիքով արտառոց ոչինչ չկա ու ոչ էլ քաղաքական քննարկումների առարկա պետք է դառնա այդ հարցը՝ ասելով. «ինչ ցոփության մասին է խոսքը, երբ վարչապետի ընտանիքի անդամը վարչապետի հանձնարարությամբ գնում է հրամանատարական կետ, կարող է Բադեն-Բադեն է գնացել»։ Ըստ նրա՝ Աննա Հակոբյանը գնացել էր բարոյական աջակցություն ցույց տալու։

«Պատերազմի ժամանակ գլխավոր շտաբի գործողություններին որևէ անձ չի կարող միջամտել, այդ թվում՝ վարչապետի կինը, այս դեպքում երկրի ղեկավարին, որը նման բան է թույլ տվել պետք է ենթարկել առնվազն քաղաքական պատասխանատվության »,-ասաց Սիմոնյանը:

 

 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով