ՀՀ-ում գտնվող Արցախի քաղաքացիներին աջակցող միջոցներ կտրամադրվեն

Հայաստանի Հանրապետությունում գտնվող Արցախի Հանրապետության քաղաքացիներին, ըստ անհրաժեշտության, կտրամադրվի աջակցող միջոցներ (սայլակ, քայլակ, հենակ, լսողական սարք և այլն)։ Այս մասին հայտնում է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն։

Աջակցող միջոց ստանալու համար անհրաժեշտ է դիմել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Բուժատեխնիկական հանձնաժողով (հասցե՝ Ծարավ Աղբյուրի 55 ա)՝ ներկայացնելով միայն դիմում  և անձը հաստատող փաստաթուղթ (լսողական սարքի դեպքում՝ աուդիոգրամմա և լսողական սարքի անհրաժեշության վերաբերյալ տեղեկանք)։

Ըստ այդմ, Բուժատեխնիկական հանձնաժողովը կգնահատի անձի կարիքը և անհրաժեշտության դեպքում նույն օրը կտա եզրակացություն։ Դրական եզրակացության դեպքում քաղաքացուն կտրվի հավաստագիր ու նաև այն կազմակերպությունների ցանկը, որոնցից հնարավոր է ձեռք բերել անհրաժեշտ միջոցը։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով