armtimes.com: «Դավիթ Բեկ բնակավայրի վարչական տարածքից ոչ մի հեկտար հող ոչ մեկին չի անցել»,- այս մասին ասաց Սյունիքի փոխմարզպետ Նարեկ Բաբայանը՝ մեկնաբանելով մամուլում շրջանառվող այն լուրերը, թե գյուղի որոշ հողատարածքներ անցել են թշնամուն.
Ինչ վերաբերում է Դավիթ Բեկ բնակավայրի վարչական ղեկավարի՝ լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում հայտնած այն տեղեկությանը, թե 300 հեկտար անցել է թշնամուն, մարզպետի տեղակալը պարզաբանեց. «Վարչական ղեկավարը նկատի է ունեցել, որ նշված 300 հեկտար հողատարածքները մինչեւ վերջերս մշակում էին Դավիթ Բեկ բնակավայրի գյուղացիները, բայց տարածքը գտնվել է Կուբաթլուի տարածքում, պարզապես գյուղի բնակիչներն են տարիներ շարունակ մշակել։ Հիմա փաստացի այլեւս անհնար է մշակել մեր կողմից: Վարչական ղեկավարը դա է նկատի ունեցել, եւ փաստ է, որ Դավիթ Բեկի վարչական տարածքից ոչ մի հեկտար հողակտոր չի պակասել ու չի կարող պակասել»:
Մարզպետի տեղակալը մեկ անգամ եւս վստահեցրեց՝ Սյունիքի վարչական տարածքներից ոչ մի հեկտար եւ որեւէ հողակտոր չկա, որ մնացել է հակառակորդի մոտ, կամ նրանք առաջ են եկել:
Կարդալ ավելին՝ armtimes.com-ում։