Մեծ Բրիտանիայի Դերբիի քաղաքային խորհուրդն Արցախի անկախությունը պաշտոնապես ճանաչելու մասին որոշում է կայացրել

Արցախի արտգործնախարարությունը հաղորդում է, որ Մեծ Բրիտանիայի Դերբի քաղաքի քաղաքային խորհուրդը միաձայն որոշում է կայացրել Արցախի անկախությունը պաշտոնապես ճանաչելու մասին:

Ըստ Արցախի ԱԳՆ-ի, բանաձևում մասնավորապես, նշված է, որ Ադրբեջանի գործողություններն ընդգծում են Արցախի ժողովրդի նկատմամբ էքզիստենցիալ սպառնալիքը և անհրաժեշտ է, որ միջազգային հանրությունն ակտիվ գործի՝ այն չեզոքացնելու համար՝ ներառյալ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչմամբ ու նրանց իրավունքը՝ ազատ ապրել իրենց պատմական հայրենիքում։

Քաղաքային խորհուրդը Մեծ Բրիտանիայի կառավարությանը կոչ է արել նույնպես ճանաչել Արցախի անկախությունը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով