Այսօր լրատվամիջոցներում և սոցիալական հարթակներում լուրեր են շրջանառվում, թե այսօր Եղնիկներում թեժ մարտեր են եղել, որի արդյունքում 5 զինծառայող վիրավորվել է։
ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գեւորգ Ալթունյանն Infocom-ին հայտնեց, որ Եղնիկներում մարտերի մասին լուրերն իրականությանը չեն համապատասխանում։