Զինծառայողների ծնողների բողոքի ակցիան ՊՆ վարչական համալիրի մոտ |1lurer.am|

1lurer.am: Պաշտպանության նախարարության դիմաց այս անգամ հավաքված ծնողները պահանջում էին ժամկետային զինծառայողների պատշաճ պայմանների ապահովում: Հատկապես պատերազմ տեսած զինծառայողները, ըստ ծնողների, հոգածության կարիք ունեն: Ըստ նրանց տեղեկությունների, տարբեր զորամասերից մեկ վայրում հավաքած զինծառայողներին պահում են ոչ զորանոցային պայմաններում:

Ծնողների պնդմամբ՝ ժամկետային զինծառայողները վերականգնողական հանգստի կարիք ունեն: Զինծառայողների ծնողները պաշտպանության նախարարությունից ակնկալում են զինծառայողների առողջության, հանգստի և ապահով կեցության խնդիրների արագ լուծում: Նույնիսկ պատրաստ են իրենց երեխաների վերականգնողական ծախսերը իրենց վրա վերցնել:

Ծնողների բողոքին պաշտպանության նախարարությունից արձագանքեց քաղաքացիների դիմումների և առաջարկությունների բաժնի պետը:

Արշալույս Պողոսյան (ՀՀ ՊՆ քաղաքացիների դիմումների և առաջարկությունների բաժնի պետ)  – Հարցեր են, որոնք պիտի ուսումնասիրվեն: Ես կխնդրեմ՝ հրավիրենք ձեզ ներս, ստորագրեք արձանագրությունը:

Ծնողները խնդրում էին կամ հերքել զինվորների ոչ բարվոք պայմանների մասին լուրերը, կամ դրանց արագ լուծում տալ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով