azatutyun.am: Ֆրանսիայի Սենատի բանաձևը, որը երկրի կառավարությանը կոչ է անում ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, «կարող է գնահատվել որպես սադրանք», հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայությունը:
«Սենատի կողմից բացարձակ կողմնակալ բանաձևի ընդունումը կարող է գնահատվել որպես սադրանք: Ըստ ամենայնի, ֆրանսահայերը լայնորեն օգտագործում են հակամարտության թեման նախընտրական նպատակներով», – ասված է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրությունում:
Նշելով, որ բանաձևն իրավական ուժ չունի, Ադրբեջանի արտգործնախարարությունը շարունակում է․
«Բայց հաշվի առնելով այս փաստաթղթի քաղաքական նշանակությունը՝ դրա ընդունումը Ֆրանսիայում, որն ունի միջնորդական մանդատ, լուրջ կասկածներ է հարուցում այս երկրի չեզոքության վերաբերյալ»:
Պաշտոնական Բաքուն ֆրանսիական Սենատին խորհուրդ է տալիս «կողմնակալ որոշումներ ընդունելու փոխարեն տարածաշրջանում խաղաղություն, կայունություն և առաջընթաց ապահովող գործողություններով զբաղվել»: