Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 129085 դեպք, մեկ օրում գրանցվել է 1563 նոր դեպք

ՀՀ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ նոյեմբերի 25-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 129085 դեպք, որոնցից 100913-ն` առողջացած, 2040-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 25619 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 494568 թեստավորում:

Երեկ կատարվել է 4198 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 1563 նոր դեպք: Ունենք 1969 առողջացած և 38 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 6 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 513 է:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով