Այսօր գրանցված երկրաշարժի հետևանքով ժամը 20։10-ի դրությամբ ՀՀ տարածքում ավերածությունների, զոհերի, տուժածների վերաբերյալ ահազանգեր չեն գրանցվել. տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ փետրվարի 5-ին՝ տեղական ժամանակով 19:36-ին գրանցվել է երկրաշարժ՝ Հայաստանի Շորժա գյուղից 5 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.7 մագնիտուդով։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ: Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզում 5-6 բալ ուժգնությամբ, Կոտայքի, Տավուշի, Լոռու և Արարատի մարզերի բազմաթիվ բնակավայրերում՝ 4-6 բալ ուժգնությամբ, Երևանում՝ 3 – 4 բալ ուժգնությամբ: