armenpress.am: Անհայտ անձը հարձակում է գործել «ԱԿԲԱ Կրեդիտ Ագրիկոլ բանկ»-ի մասնաճյուղի վրա:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնեցին, որ հանցագործին հաջողվել է բռնել:
«Ժամը 16:30-ին ահազանգ է ստացվել, որ հանցագործություն է կատարվել Սունդուկյան փողոցում գտնվող «ԱԿԲԱ» բանկի մասնաճյուղում: Հանցագործին բռնել են: Դեպքի վայր են մեկնել ոստիկանության և քննչականի աշխատակիցները»,- հայտնեցին ոստիկանությունից: