tert.am: Օրեր առաջ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նորանշանակ նախարար Վահրամ Դումանյանը Ազգային ժոողովի ամբիոնից ելույթ ունեցավ՝ ասելով, որ տաղանդավոր երիտասարդները, որոնք լքում են հայրենիքը, շատ ճիշտ են անում:
«Ունենք շատ տաղանդավոր երիտասարդներ, շատ էապես ավելի տաղանդավոր, քան որոշ մեր այլ երիտասարդներ, բայց այդ տաղանդավորներից շատերը, ցավոք սրտի, շատ բարձր գնահատվելով իրենց պրոֆեսիայով, ի՞նչ են անում՝ գնում են արտասահման և շատ բարձր վարձատրվող աշխատանքով են զբաղվում, և ճիշտ են անում»,- ասել էր Վահրամ Դումանյանը:
Այսօր Վահրամ Դումանյանը նշեց՝ իրեն քննադատում են ճշմարտությունը ասելու համար:
«Իմ ելույթից հետո անգամ ինձ հարազատ մարդիկ ինձ քննադատեցին, հետո համեմատեցին այլ հայտնի անձանց հետ, որ իմ մտքում կար անիմաստություն: Հիմա ես կբացեմ փակագծերը, հարցը նա է՝ երիտասարդները գնում են ակադեմիա, գնում են գիտություն, այո՝ գնում են, և այդ երիտասարդներին մենք լավ գիտենք, մի մասն էլ մեր ուսանողներն են եղել, հա, լավն են, բայց էն շատ-շատ լավերն էլ ունենք, որ չեն գնում ակադեմիա և գնում են արտասահման ու ստանում են սարսափելի բարձր աշխատավարձ»,- մեկնաբանեց Վահրամ Դումանյանը: