Պուտինը Փաշինյանի և Ալիեւի հետ քննարկել Է Բաքու եւ Երեւան ՌԴ պատվիրակության այցի արդյունքները |armenpress.am|

armenpress.am: Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 23-ին եւ 24-ին հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի Հանրապետության Նախագահ Իլհամ Ալիեւի հետ:

Ինչպես հաղորդում է Կրեմլի պաշտոնական կայքը, մանրամասն քննարկվել են Ռուսաստանի միջգերատեսչական պատվիրակության նոյեմբերի 21-ին Երեւան եւ Բաքու այցի արդյունքները, ինչպես նաեւ երեք երկրների ղեկավարների նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթների կատարման ընթացքը:

 

Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի շրջանում ռուս խաղաղապահների աշխատանքի մոդալությունները եւ բնակչությանը մարդասիրական օգնություն ցուցաբերելու հետագա քայլերը:

Անդրադարձ է կատարվել նաեւ տարածաշրջանում տնտեսական փոխգործակցության եւ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով