Ucom-ն ընդլայնել է անվճար հասանելիությամբ կրթական կայքերի ցանկը

Կարևորելով Հայաստանի Հանրապետության և Արցախից ՀՀ տեղափոխված միջին և ավագ դասարանների աշակերտների կրթության գործընթացի շարունակականությունը, ինչպես նաև ինտերնետ կապի մատչելիության ապահովումը՝ Ucom ընկերությունն ընդլայնել է U! Կանխավճարային, Ucom Ունիվերսալ և Ունիվերսալ Պլյուս մի շարք սակագնային պլաններում ներառված անսահմանափակ օգտագործման հնարավորությամբ կրթական ռեսուրսների ցանկը։ Այս մասին հայտնեցին  Ucom ընկերությունից: 

Մասնավորապես, ԿԳՄՍ նախարարության խնդրանքով նոյեմբերի 21-ից Ucom ընկերության շարժական կապի u1000, u1500, u2000, u3000 կանխավճարային սակագնային պլանների, ինչպես նաև Ucom Ունիվերսալ և Ունիվերսալ Պլյուս ծառայության բաժանորդները չեն վճարի ինտերնետի օգտագործման վճար Google Classroom, ինչպես նաև Microsoft Teams այցելելիս։ Նույն սկզբունքն ամիսներ շարունակ գործում է zoom.us, armedu.am, emis.am, kahoot.com և etwinning.net կայքերի համար։  

 

Մինչև նոյեմբերի 30-ը ներառյալ նշյալ սակագնային պլանների բաժանորդներից ինտերնետի օգտագործման վճար չի գանձվի նաև Twitter, Skype, Zoom, Viber,  WhatsApp հավելվածներից օգտվելիս։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով