ՌԴ նախագահը ստորագրել է առանց մաքսատուրքի ՀՀ-ին նավթային խեժ մատակարարելու արձանագրությունը |1lurer.am|

1lurer.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր ստորագրել է «Ռուսաստանի Դաշնության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև Հայաստանի Հանրապետության բնական գազի, նավթամթերքների և չմշակված բնական ադամանդների մատակարարման գործում 2013 թվականի դեկտեմբերի 2-ի համագործակցության» արձանագրության վավերացման մասին դաշնային օրենքը՝ տեղեկացնում է ՌԴ նախագահի պաշտոնական կայքը:

Դաշնային օրենքը Պետական դումայի կողմից ընդունվել է 2020 թվականի նոյեմբերի 11-ին, իսկ Դաշնության խորհրդի կողմից հաստատվել է 2020 թվականի նոյեմբերի 18-ին:

Արձանագրությունը նախատեսում է նավթային խեժի մատակարարում Հայաստանի Հանրապետություն՝ առանց արտահանման մաքսատուրքերի գանձման:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով