Իրանն անպատասխանատու է որակել միջուկային ծրագրի ընդլայնման վերաբերյալ եվրոպական երկրների քննադատությունը |1lurer.am|

1lurer.am: Իրանը խիստ քննադատել է Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի ընդլայնման գործընթացով մտահոգված եվրոպական երեք երկրների՝ Ֆրանսիայի, Գերմանիայի ու Մեծ Բրիտանիային հայտարարությունը: Այս մասին տեղեկացնում է Al Jazeera-ն:

Իրանի արտգործնախարարության խոսնակը եվրոպական երկրների քննադատությունն անպատասխանատու է որակել:

Իրանական կողմը պնդում է, որ Իսլամական Հանրապետության խաղաղ նպատակներով իրականացվող միջուկային ծրագիրը միջազգային օրենքի շրջանակում է:

Ավելի վաղ Ֆրանսիան, Գերմանիան ու Մեծ Բրիտանիան հայտարարել էին, որ խիստ մտահոգված են Իրանի՝ միջուկային ծրագրի գործընթացի վերսկսումով:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով