news.am։ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը կարծում է, որ Ռուսաստանի, Վրաստանի, Հայաստանի եւ Իրանի էներգացանցերի միավորումը ցանկության դեպքում կարելի է ավարտել 2-3 տարում։
«Մենք այժմ կառուցում ենք բարձրավոլտ գծեր ե՛ւ Վրաստանի, ե՛ւ Իրանի հետ։ Ամբողջ տրամաբանությունն այն է, որպեսզի մենք, Վրաստանը, Իրանը եւ Ռուսաստանը, համաժամանակյա աշխատենք ցանցում։ Այդ համագործակցությունը շատ կարեւոր է։ Այժմ մենք ցանկանում ենք կառուցել համակարգ, որը թույլ կտա համաժամանակյա աշխատել Ռուսաստանի հետ, կամ փոխել հաճախականությունները, որպեսզի մենք կարողանանք կապված լինել»,- ասել է Ավինյանը ՌԻԱ «Նովոստի»-ին։
Նրա խոսքով՝ ցանցերի միավորման իմաստն այն է, «որպեսզի ունենանք մեկ գլոբալ շուկա եւ գլոբալ էներգետիկ ենթակառուցվածք»։ «Եթե ինտենսիվ աշխատենք, երկու-երեք տարուց դա արդեն կկայանա»,- նշել է նա՝ պատասխանելով հարցին, թե երբ տեղի կունենա ցանցերի միավորումը։