Դեկտեմբերին արտագաղթի ցանկություն ունեցողներն ավելի շատ էին, քան այսօր. Զարեհ Սինանյան |armenpress.am|

armenpress.am: Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը գոնե կարճաժամկետ իմաստով հնարավոր համարում է Հայաստանից արտահոսքը, սակայն ներգաղթի ակնկալիք էլ միշտ ունի:

«Այս պահին արտագաղթել ցանկացողներն ավելի շատ են, քան կլինեն վաղը, երբ շոկից դուրս գան: Նույն կերպ կարող ենք ասել, որ դեկտեմբերին արտագաղթի ցանկություն ունեցողներն ավելի շատ էին, քան այսօր», – ասաց Զարեհ Սինանյանը՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում:

Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե երբ Ռուսաստանի հետ չվերթները բացվեց, առաջին օրը ավելի շատ մարդ եկել է ՀՀ, քան գնացել է, Սինանյանն ասաց, որ թվերին ծանոթ չէ: «Չնայած չեմ զարմանում: Ամեն դեպքում, կարծում եմ՝ Միգրացիոն ծառայությունը թվերն ունի, և դրա հիման վրա վարչապետը նման եզրակացություն է արել», – ասաց նա:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով