Ռուս-թուրքական համատեղ կենտրոնում հրադադարի ռեժիմի հսկողությունն իրականացվում է «Ֆորպոստ» և «Օռլան-10» ԱԹՍ-ների օգտագործմամբ․ ՌԴ ՊՆ |tert.am|

tert.am: Ռուս-թուրքական համատեղ կենտրոնի անձնակազմը շարունակում է իրականացնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողությունը, գրում է ՌԴ ՊՆ-ն։

Ռուս զինծառայողների կողմից հրադադարի ռեժիմի հսկողությունն իրականացվում է «Ֆորպոստ» և  «Օռլան-10» անօդաչու թռչող սարքերի օգտագործմամբ։

«Համատեղ կենտրոնի զինծառայողները կառավարման կետ են ստանում անօդաչու թռչող սարքերից պատկերներ, վերլուծվում են ռազմական տեխնիկայի, անձնակազմի բոլոր տեղաշարժերը, ինչպես նաև արձանագրվում են կողմերի շփման գծի հատման բոլոր փաստերը»,- գրում է ռուսական գերատեսչությունը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով