ՌԴ-ի և Իրանի արտգործնախարարները Մոսկվայում կքննարկեն Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը |1lurer.am|

1lurer.am: Իրանական IRNA գործակալությունը տեղեկացնում է, որ Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը նոյեմբերի 23-ին կմեկնի Մոսկվա, որտեղ հանդիպում կունենա ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ:

ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ բարձրաստիճան ղեկավարները կքննարկեն Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը և երկու երկրների համընդհանուր շահերին վերաբերող խնդիրներ, այդ  թվում՝ Սիրիային, Աֆղանստանին վերաբերող  թեմաները, ինչպես նաև Պարսից ծոցում տեղի ունեցող  վերջին զարգացումները:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով