Նախջեւանի կողմում մենք դեռեւս 2018-ի ապրիլ-մայիս ամիսներին զիջել ենք բավականին մեծ տարածություն, Զանգակատան հատվածում հակառակորդն առաջ է շարժվել մոտավորապես 6 կմ, բնագծեր ենք կորցրել Արենիի հատվածում: Այս մասին այսօրվա ասուլիսի ընթացքում հայտնեց ՊՆ ռազմական վերահսկողության ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանը։
«Ես նաեւ այդ դրվագի համար վարչապետին ասացի, որ Արտակ Դավթյանին չի կարելի նշանակել ԳՇ պետ, ինքն այդ ժամանակ եղել է հրամանատար, ես իրեն հարցրել եմ դրա մասին, ինքը թաքցրել է։ Ես եղել եմ ԳՇ պետ, չեմ իմացել, մինչեւ անձամբ չեմ գնացել այնտեղ»,- ասաց նա։