ԵՄ-ն լրացուցիչ 3 մլն եվրո աջակցություն կտրամադրի ԼՂ-ի խաղաղ բնակչությանը |armenpress.am|

armenpress.am: Եվրոպական Միությունը 3 մլն եվրո օգնություն կտրամադրի պատերազմի հետևանքով տուժած Լեռնային Ղարաբաղի բնակչությանը: Այս մասին ասված է Եվրահանձնաժողովի տարածած հաղորդագրությունում:

Ճգնաժամային կառավարման հարցերով հանձնակատար Յանեզ Լենարչիչը հայտարարել է, որ ԵՄ-ն շարունակում է աջակցել հակամարտության հետեւանքով տուժած քաղաքացիական բնակչությանը:

«Մենք ուղարկում ենք լրացուցիչ մարդասիրական օգնություն: Ես ողջունում եմ ռազմական գործողությունների դադարեցումը, որը պետք է կանխի հետագա մարդկային տառապանքները։ Այնուամենայնիվ, ես խիստ մտահոգված եմ խոցելի մարդկանց հումանիտար իրավիճակով, որոնք տեղափոխվել են և ստիպված կլինեն դիմակայել բարդ ձմեռային պայմաններին` կորոնավիրուսի համավարակի հետևանքների հետ համատեղ»,- ասել է նա:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով