Զորահավաքային ռեսուրսի, ժամկետային պարտադիր ծառայողների արձակումների եւ ազատումների վերաբերյալ տեղեկությունը կտրամադրվի դեկտեմբերի 1-ից հետո․ Տոնոյան

Հայաստանի խորհրդարանում սկսվել է ԱԺ-կառավարության անդամներ հարց ու պատասխանը։ Նիստին ներկա է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Կառավարության ներկայացուցիչներին հարց տալու համար հերթագրվել է 7 պատգամավոր։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը հարց բարձրացրեց՝ մոբիլիզիացիայով Արցախ մեկնած ծառայողներ կան, որոնք սեպտեմբերի 27-ից մինչ օրս ծառայության մեջ են, արդյոք չի՞ նախատեսվում նրանց հետ ուղարկել կամ կարճատեւ արձակուրդ տալ։

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ի պատասխան ասաց, որ, հաշվի առնելով այն, որ հիմա իրականացվում են վերաբաշխումներ, ԶՈւ-երի վերատեղակայումներ, զորահավաքային ռեսուրսի, ժամկետային պարտադիր ծառայողների արձակումների եւ ազատումների վերաբերյալ տեղեկությունն ավելի ուշ կտրամադրվի՝ դեկտեմբերի 1-ից հետո, երբ արդեն վերջնական կառուցվածք եւ պատկերացում կունենան ԶՈւ-ի տեղակայման վերաբերյալ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով