Արարատ Միրզոյանի հանդեպ տեղի ունեցածը դատապարտելի է խորհրդարանական բոլոր ուժերի կողմից․ Աննա Կոստանյան |shantnews.am|

shantnews.am: «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանն իր ելույթում, խոսքն ուղղելով ՀՀ քաղաքացիներին, նշեց, որ անկախ քաղաքական հայացքներից և նախասիրություններից, հարկավոր է միավորել մտավոր ներուժը և այդկերպ կանխել արտաքին բոլոր սպառնալիքները։

«Մենք պետք է դիմակայենք արտաքին թշնամուն և հակառակը՝ չստեղծենք ներսում թշնամիներ մեր եղբայրների շրջանում։ Արարատ Միրզոյանի հանդեպ տեղի ունեցածը դատապարտելի է խորհրդարանական բոլոր ուժերի կողմից, այդ թվում նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցության և առանձին պատգամավորների և խմբակցության մակարդակով»,- ասաց պատգամավորը։

Աննա Կոստանյանը բոլորին կոչ արեց ինչպես առօրյա իրավիճակներում, այնպես էլ սոցիալական հարթակներում, օր առաջ դադարեցնել պառակտման, ատելության և բռնության քարոզի կոչերը։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով