tert.am։ Մոսկովյան դատարաններից մեկը բողոքի ակցիա անցկացնելու կանոնների խախտման համար տուգանել է մեկուսարանում գտնվող ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի կնոջը՝ Յուլիա Նավալնայային: Այս մասին տեղեկացնում է РЕН ТВ հեռուստաալիքը:
Նավալնիի կինը մեղավոր է ճանաչվել վարչական օրենսգրքի 20.2 հոդվածով («հավաքի, հանդիպման, ցույցի, երթի կամ պիկետի կազմակերպման կամ անցկացման սահմանված կարգի խախտում»):
Ատյանի որոշմամբ՝ Նավալնայայի նկատմամբ կայացվել է 20 000 ռուբլի վարչական տուգանքի նշանակման որոշում:
Հիշեցնենք, որ երեկ նրան բերման էին ենթարկել Մոսկվայում չարտոնված ցույցին մասնակցելու համար, որից հետո նա ազատ էր արձակվել՝ ներկայանալու պարտավորությամբ: