Պուտինն ու Մակրոնը մանրակրկիտ քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի զարգացումը |factor.am|

factor.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի հետ մանրամասն քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի զարգացումները։ Այս մասին հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հետ:

Հաշվի առնելով ԵԱՀԿ Մինսկի խմբում Ռուսաստանի և Ֆրանսիայի համանախագահությունը՝ մանրամասն քննարկվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի զարգացումը։ Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է ռուսական կողմի ձեռնարկած ակտիվ միջնորդական ջանքերի մասին, որոնք հնարավորություն տվեցին դադարեցնել արյունահեղությունը և խուսափել նոր զոհերից, ինչպես նաև շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով ռուսական խաղաղապահ զորախմբի տեղակայման մասին»,- ասվում է հաղորդագրությունում։

Նշվում է, որ նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հայտարարությունը ի կատար է ածվում, իրավիճակն ամբողջ տարածաշրջանում կայունացել է։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով