Մեկնարկել է Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների ձմեռային սպասարկման աշխատանքների շրջանը։ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ում գործում է 010 562533 թեժ գիծը, որին զանգահարելով կարող եք տեղեկություններ ստանալ ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների վերաբերյալ։ Այս մասին հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:
Օպերատորները շուրջօրյա ռեժիմով կպատասխանեն քաղաքցիների հարցերին։
«Ճանապարհների մասին օպերատիվ տեղեկատվություն կարող եք ստանալ նաև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տելեգրամ ալիքից՝ https://t.me/ArmRoadsInfo ։
Կոչ ենք անում վարորդներին երթևեկել ձմեռային անվադողերով՝ եղանակային վատ պայմաններում վթարներից և խցանումներից խուսափելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ։