Մոսկվայում չարտոնագրված ցույցի ժամանակ ձերբակալել են Ալեքսեյ Նավալնիի կնոջը |tert.am|

tert.am: Մոսկվայում ընթացող չարտոնագրված բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվել է ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի կինը՝ Յուլիան:

Ինչպես հաղորդում է ТАСС գործակալությունը, ոստիկանները նրան ձերբակալել են անօրինական երթի ժամանակ և տեղափոխել «Մատրոսկայա Տիշինա» մեկուսարան, որտեղ գտնվում է նրա ամուսինը: «Յուլիա Նավալնայային ձերբակալել են, նրա կարգավիճակը դեռևս հայտնի չէ, քանի որ կապ չկա»,- գործակալության հետ զրույցում ասել է նրա փաստաբան Սվետլանա Դավիդովան:

Նավալնայային ձերբակալել էին նաև հունվարի 23-ին տեղի ունեցած ակցիայի շրջանակներում, սակայն ավելի ուշ ազատ էին արձակել:

Հիշեցնենք, որ Ալեքսեյ Նավակնին ձերբակալվել էր Շերեմետևո օդանավակայանում՝ հունվարի 17-ին, Գերմանիայից վերադառնալուց անմիջապես հետո:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով