Ադրբեջանն ու Թուրքիան քննարկել են ռազմական համագործակցությունը |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է Թուրքիայի պաշտպանության փոխնախարար Յունուս Էմրե Կարաօսմանօղլուի հետ և քննարկել ռազմատեխնիկական համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր:

«Կողմերն ընդգծել են այս ուղղությամբ ջանքերը ավելացնելու, մասնավորապես, համատեղ զորավարժություններ անցկացնելու անհրաժեշտությունը», – հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:

Թուրքիայի պաշտպանության փոխնախարարը Աղդամ էր ժամանել երեկ` Ղարաբաղում հրադադարի վերահսկման ռուս-թուրքական համատեղ կենտրոնի բացմանը մասնակցելու:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով