Վարդենյաց լեռնանցքը փակ է, «Չայնիի» ոլորաններում՝ բուք

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ են Վարդենյաց լեռնանցքը, Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Դիլիջանի ոլորանները և Վայոց ձորի մարզի Չիվա-Ելփին ավտոճանապարհը փակ են կցորդիչով բեռնատարների համար։

Դժվարանցանելի են Արարատի մարզի Տիգրանաշենի ոլորանները։

Արագածոտնի, Արարատի, Գեղարքունիքի, Շիրակի, Լոռու և Վայոց ձորի մարզերում, Կոտայքի մարզի Չարենցավան, Հրազդան, Աբովյան, Արմավիրի մարզի Վաղարշապատ, Տավուշի մարզի Բերդ, Դիլիջան քաղաքներում, Սյունիքի մարզի Սիսիանի և Կապանի տարածաշրջաններում և «Մեղրու սար» կոչվող հատվածում տեղում է ձյուն։

Երևան-Սևան ավտոճանապարհի «Չայնիի» ոլորաններում բուք է։ Սարավան-«Զանգեր» հատվածում և Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Ըստ և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնի` ռուսական կողմում կա մոտ 400 կուտակված բեռնատար ավտոմեքենա:

Օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով