Մենք պարտավոր ենք անդադար աշխատանքով ադրբեջանական վայրագությունների համար պատասխանատվության հարցերը հասցնել մինչև վերջ․ ՀՀ ՄԻՊ

Ադրբեջանի զինված ուժերն Արցախում կատարել են պատերազմական հանցագործություններ։ Նրանք կատարել են մարդկության դեմ ուղղված հանցագործություններ Արցախի ու Հայաստանի քաղաքացիական բնակչության նկատմամբ։ Արգելված զինատեսակներով ավերել են խաղաղ գյուղեր ու քաղաքներ, մանկապարտեզներ ու դպրոցներ, կրոնական ու մշակութային օջախներ:

Մեր հայրենակիցների նկատմամբ կատարվել են խոշտանգումներ ու դաժանություններ միայն այն բանի համար, որ նրանք էթնիկ հայ են։

Ու այդ ամենը նրանք կատարել են բացառիկ ցինիզմով ու տեռորիստական մեթոդներով՝ կյանքի, առողջության, արժանապատիվ վերաբերմունքի, սեփականության ու շատ այլ իրավունքների ամենակոպիտ խախտումներով:

Էթնիկ զտումների ու ցեղասպանության այս քաղաքականությունն ուղեկցվել է էթնիկ հայերի նկատմամբ խորքային ատելության ու թշնամանքի համակարգված քարոզի պայմաններում։

Մենք ուղղակի պարտավոր ենք անդադար աշխատանքով այս վայրագությունների համար պատասխանատվության հարցերը հասցնել մինչև վերջ՝ յուրաքանչյուրս մեր գործով:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի առավելագույն իրավական հնարավորություններով հիմա էլ շարունակվում են բոլոր աշխատանքները, չպետք է կանգնել ոչ մի օր ու ժամ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով