«Այդ որոշմանը նախորդել է պատերազմի դադարեցման ուղիների որոնման երկարատև և լարված գործընթաց»․ Պեսկովը՝ ԼՂ-ում խաղաղապահների տեղակայման որոշման մասին |tert.am|

tert.am: Լեռնային Ղարաբաղի տարածք ռուս խաղաղապահների տեղակայման որոշմանը նախորդել է պատերազմի դադարեցման ուղիների որոնման երկարատև և լարված գործընթաց, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ria.ru-ն։

Պեսկովի խոսքով՝ «դա պատերազմի դադարեցման և գործընթացը քաղաքական-դիվանագիտական հուն տեղափոխելու ուղիների որոնման լարված գործընթացի արդյունք է եղել»։

«Բարդ գործընթաց է, և այն ամենը, ինչ պետք էր պատմել, պատմվել է։ Ոչ ավելին», – ասել Է Պեսկովը լրագրողներին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով