Աշխատանքային հանդիպում տրանսպորտի բնագավառում վերահսկողության իրականացման կարգի վերաբերյալ

2021 թ․ հունվարի 26-ին և 29-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնում տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում-քննարկում՝ տրանսպորտի բնագավառում վերահսկողության իրականացման կարգի վերաբերյալ։ 

Հանդիպմանը բացման խոսքով հանդես եկավ Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ՝ Արտյուշ Գրիգորյանը, որը ներկայացրեց գործառույթների պատշաճ իրականացման, մասնագետների կողմից մասնագիտական որակների բարձրացմանն ուղղված կարիքների և խնդիրների, արձանագրությունների կազմման ընթացքում ի հայտ եկած մի շարք թերությունների մասին, որոնք հետագայում խոչընդոտում են վարչարարության իրականացման բնականոն և օրինական ընթացքին։ Աշխատանքի արդյունավետության բարձրացման նպատակով պարոն Գրիգորյանը հատկապես կարևորեց ՏՄ մասնագետների՝ իրավական որակների կատարելագործմանն ուղղված պարբերական վերապատրաստումների անհրաժեշտությունը։

Տեսչական մարմնի կողմից իրականացվող վերահսկողության նպատակների, առկա խնդիրների և ընդհանուր վարչարարության մասին ելույթներ ունեցան ՏՄ տրանսպորտի անվտանգության վարչության պետ Հայկ  Մարտիրոսյանը, իրավական աջակցության և փաստաթղթաշրջանառության վարչության պետ Նարինե Մկրտչյանը, իրավաբանական բաժնի պետ Անուշ Հայրապետյանը։

Հանդիպում-քննարկման ժամանակ խոսվեց տրանսպորտի բնագավառում կատարվող իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններում անհրաժեշտ և ճշգրիտ տվյալներ լրացնելու, արձանագրված իրավախախտմանը համաչափ ապացուցողական բազա ապահովելու, վարչարարությունը սահմանված ժամկետներում իրականացնելու օրենսդրական պահանջների մասին։

Հանդիպման ավարտին մասնագետների և զեկուցողների միջև տեղի ունեցավ հարց ու պատասխան, պայմանավորվածություն ձեռք բերվեց նման ձևաչափով քննարկումներ, ըստ անհրաժեշտության, կրկին կազմակերպելու վերաբերյալ։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով