Ռուսական ռազմական ոստիկանության ստորաբաժանումները ներառված են Լեռնային Ղարաբաղ ուղարկված խաղաղապահների կազմում, հայտնել է Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ կառավարման ղեկավար Սերգեյ Ռուդսկոյը: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն։
«Շրջանում խաղաղապահ առաքելության առաջադրանքներ կիրականացնեն նաև ռազմական ոստիկանության ստորաբաժանումները, որոնք խաղաղապահ զորակազմի մեջ են մտնում: Նրանց վստահված են լինելու կողմերի շփման գծի երկայնքով պարեկություն իրականացնելու, ավտոշարասյուների և բեռների ուղեկցման աշխատանքները»,- ասել է նա ճեպազրույցի ժամանակ:
Ռուդսկոյը հավելել է, որ գործողությունները վերահսկելու համար ստեղծվել է հրամանատարություն, որի կազմում ներառվել են սպաներ: Վերջիններս, ռուս պաշտոնյայի փոխանցմամբ, զինված բախումների ժամանակ զորքերը ղեկավարելու մեծ փորձ ունեն: